Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՌԴ գյուղնախարարն առաջարկում է «սանկցիոն» աննդամթերքը վերացնել ԵԱՏՄ երկրներում

ՌԴ գյուղնախարարն առաջարկում է «սանկցիոն» աննդամթերքը վերացնել ԵԱՏՄ երկրներում
17.09.2015 | 20:27

ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը առաջարկել է պատժամիջոցների ենթակա և «անորակ» սննդամթերքը վերացնել ոչ միայն սահմաններին, այլև ԵԱՏՄ երկրներում: BBC-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ սննդամթերքի ոչնչացման հարցով լրացուցիչ լիազորությունների մասին համաձայնագիրը նախատեսվում է ԵԱՏՄ-ի անդամներ Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի հետ ստորագրել Մոսկվայում հոկտեմբերին կայանալիք «Ոսկե աշուն» գյուղատնտեսական արդյունաբերության տոնավաճառի շրջանակում: «Այդ ժամանակ մենք ճանապարհ կբացենք բարեխիղճ ներդրողների, արտադրողների համար, դրանից բոլորը միայն կշահեն»,- հայտարարել է Տկաչովը: Ավելի վաղ գյուղնախարարը առաջարկել էր Ռուսաստանի պատժամիջոցների տակ ընկնող մթերքը ոչնչացնել սահմանին, ինչին համաձայնել էր նախագահ Վլադիմիր Պուտինը: Մոսկվան բեռնարգելք է սահմանել ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Նորվեգիայից և այլ երկրներից սննդամթերքի ներկրման համար՝ ի պատասխան ՈՒկրաինայի հարցով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ